15 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շանս չտվեց բրազիլացուն․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Շանս չտվեց բրազիլացուն․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հերթական տպավորիչ հաղթանակն է տարել Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF Abu Dhabi (Real American Freestyle) մրցաշարում․ գրում է ArmSport-ը։

«Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում Ծառուկյանի մրցակիցը բրազիլացի հայտնի մարտիկ Նեյման Գրեյսին էր։ Հանդիպումն անցկացվել է միջանկյալ քաշային կարգում՝ Crossover ձևաչափով, և ավարտվել հայ մարզիկի լիակատար առավելությամբ։ Արդեն առաջին ռաունդում Ծառուկյանը 10։0 հաշվով առաջ է անցել և տեխնիկական գերազանցությամբ ժամանակից շուտ հաղթանակ տարել։

Սա Արման Ծառուկյանի 9-րդ հաղթանակն էր Real American Freestyle լիգայում (նրա ցուցանիշն այս պրոմոուշենում 9 հաղթանակ է և 1 պարտություն)։ RAF-ում Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 28-ին` մրցելով ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ:

Հիշեցնենք, որ հայ մարտիկը հանդիսանում է RAF լիգայի միջին քաշային կարգի գործող չեմպիոնը, սակայն Գրեյսիի դեմ գոտեմարտը տիտղոսային չէր։ Ինչ վերաբերում է բրազիլացուն, ապա նա կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը մրցաշարում (0-2)»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ