16 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիև

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։

Հաջիևը նշել է, որ ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպումը հնարավորություն է տվել գնահատելու Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ոլորտում ձեռք բերված առաջընթացը և քննարկելու տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Նա հավելել է, որ Ադրբեջանը՝ «որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր, հետևողականորեն նպաստում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու միջոցով»:

Նա նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը վերաճել է բազմակողմանի գործընկերության, որը ներառում է քաղաքական երկխոսություն, պաշտպանության, անվտանգության ոլորտներում գործնական համագործակցություն և կարողությունների զարգացում։

«Մեր գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և գործնական համագործակցության վրա։ Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել այս գործընկերությունը՝ հանուն անվտանգ, փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկասի», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ