
Հովիկ Աբրահամյանի որդու քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից 2023 թվականի ապրիլի 30-ին Ս.Վ.-ի սպանությունը պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. հայտնում են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է կրոնական կազմակերպություններից մեկի ծառայակցի սպանությունը կազմակերպելու համար։


