16 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ճգնաժամի լուծման ուղիները

Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ճգնաժամի լուծման ուղիները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ․ գրում է ТАСС-ը։

Արաղչին ու Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված վերջին քաղաքական ջանքերի և դիվանագիտական նախաձեռնությունների վերաբերյալ։

«Արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի լուծման ուղիները, որը ծագել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի հետևանքով», - նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։

Նշենք, որ Աբբաս Արաղչին այսօր մասնակցել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտաքին գործերի նախարարների 30-րդ հանդիպմանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ