16 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ընդդեմ Ուկրաինայի ամբողջ ուժով չի գործում․ Թրամփ

ՌԴ-ն ընդդեմ Ուկրաինայի ամբողջ ուժով չի գործում․ Թրամփ

Ուկրաինան պարտվում է, թեև Ռուսաստանը նրա դեմ չի գործում ամբողջ ուժով. այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ նա՝ Վլադիմիր Պուտինը, մի փոքր հետ է քաշվել առճակատումից։ Նա կարող էր ավելի կոշտ գործել։ Կամ նույնիսկ՝ շատ ավելի կոշտ»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Շենժենում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ պատրաստվում է քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջուկային զինաթափման հետ կապված և այլ հարցեր։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ