
Բոլորը գիտեն՝ դա ինչով կավարտվի․ Լավրովը՝ եվրոպացի առաջնորդների և Պուտինի հավանական բանակցության մասին
Եվրոպան բազմիցս հնարավորություն է ունեցել հանդես գալու որպես միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, սակայն բոլորը գիտեն, թե ինչով դա ինչով է ավարտվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն՝ անդրադառնալով հանգամանքին, որ Եվրոյում որոշել են, թե որ գործիչները կարող են բանակցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։
Նա նաև նշել է, որ չգիտի, թե եվրոպական ներկայիս առաջնորդներից ով կարող է լինել ադեկվատ զրուցակից։
Նշենք, որ Եվրոպայի տունը երկար ժամանակ կռիվ էր ընկել․ Արևմուտքի առաջնորդները չէին կարողանում որոշել, թե ովքեր են բանակցելու Պուտինի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցության ժամանակ։
Բայց օրեր առաջ Politico պարբերականը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ վերոնշյալ հարցի շուրջ Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել։


