
ԵՄ-ն որոշել է, թե եվրոպացի գործիչներից ովքե՞ր են բանակցելու Պուտինի հետ
Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել հարցի շուրջ, թե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցության եվրոպական կողմի պատվիրակության կազմում ովքեր են ընդգրկված լինելու։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն առանցքային 5 երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի (այսպես կոչված՝ E5 ձևաչափ), ինչպես նաև Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները։
Ըստ պարբերականի զրուցակցի՝ նշված երկրները ներկայացված կլինեն ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով։
Bloomberg-ը գործակալությունն էլ գրում է, որ որոշումն ընդունվել է երեկ՝ նոյեմբերի 13-ին Դուբլինում ընթացող ԵՄ գագաթնաժողովի ժամանակ՝ Եվրոպայի անունից բանակցողների շուրջ մի քանի շաբաթ տևած ներքին տարաձայնություններից հետո։
Bloomberg-ը նաև հաղորդում է, որ եվրոպացի դիվանագետները քննարկումներին կմասնակցեն տեխնիկական մակարդակով, իսկ երկրների ղեկավարների մակարդակով ներկայացվածության հարցը դեռևս բաց է մնում։
Ավելի վաղ գրել էինք, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունը եվրոպացի առաջնորդների տունը կռիվ են գցել։


