13 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համակարգն ամեն ինչ արել է ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածը բացառելու համար․ ՔԿԾ պետ․ «Ազատություն»

Համակարգն ամեն ինչ արել է ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածը բացառելու համար․ ՔԿԾ պետ․ «Ազատություն»

Համակարգն ամեն ինչ արել է ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածը բացառելու համար․ «Ազատության» հետ զրույցում պնդել է Քրեակատարողական ծառայության պետը։

««Քրեակատարողականի ծառայողների գործողությունների և բժիշկների արագ արձագանքման տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեակատարողական ծառայությունը, համակարգն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի այս դեպքը տեղի չունենար», - ասել է Ծովինար Թադևոսյանը:

Օրերս «Նուբարաշենի» բանտում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքից հետո քրեակատարողական ծառայությունում քննություն է իրականացվում: Ըստ Թադևոսյանի, դեռևս արդյունքներ չկան, բայց տեսախցիկների հրապարակած ժամանակացույցն էլ է ցույց տալիս, որ շտապօգնությունը չի ուշացել, հասել է 16 րոպեի ընթացքում:

Մինչդեռ Գևորգյանի փաստաբանական խումբը պնդում է, որ շտապօգնություն ուշ են կանչել, և բժիշկները հասել են այն ժամանակ, երբ ընդդիմադիրն արդեն մահացել էր:

Ինչո՞ւ հնարավոր չի եղել ընդդիմադիր գործչին հասցնել հիվանդանոց, ինչպես պնդում են փաստաբանները, չսպասելով շտապօգնությանը: Թադևոսյանի խոսքով, հատկապես սրտային խնդիրների դեպքում շատ կարևոր է անգամ տեղափոխության պրոցեսը ճիշտ կազմակերպել: Բացի դա, կան հատուկ ընթացակարգեր հատուկ, իրենք էլ ըստ դրա են գործել»,- նշում է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ