13 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որտե՞ղ է 29-ամյա Էրիկ Կակոյանին սպանած երիտասարդը․ նոր մանրամասներ

Որտե՞ղ է 29-ամյա Էրիկ Կակոյանին սպանած երիտասարդը․ նոր մանրամասներ

29-ամյա Էրիկ Կակոյանին սպանած անձին տեղափոխել են հոգեբուժարան․ ABC Media-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի շրջանակում առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Բաղրամյան պողոտայում դանակահարել են 29-ամյա Էրիկ Կակոյանին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել են դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդի։ Նա ձերբակալվել է։

ՆԳՆ փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել և նախկինում չեն հանդիպել։ Հայտնի է նաև, որ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։

Սպանվածն Էրիկ Կակոյանն է՝ ABC Media-ի նախկին աշխատակիցը։ Էրիկը նոր էր նշանվել։ Նրա մահը ծանր կորուստ է նաև մեր խմբագրակազմի համար։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ