
ԱՄՆ գլխավոր դատախազը մի քանի ամիս է, ինչ բնակվում է Վաշինգտոնի ռազմաբազայում
ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Թոդ Բլանշը վերջին մի քանի ամիսների ընթացքում բնակվում է ԱՄՆ մայրաքաղաքային ռազմաբազայում։
Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ալիքի աղբյուրները չեն նշել գլխավոր դատախազի տեղափոխման պատճառը։ Նրա կոնկրետ գտնվելու վայրը նույնպես չի բացահայտվել։
Նշվում է, որ Բլանշն ԱՄՆ վարչակազմի միակ պաշտոնյան չէ, որ տեղափոխվել է ռազմական օբյեկտ։
Նախկինում Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեղափոխվել են Վաշինգտոնի ռազմաբազա։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նույնպես վերջերս սկսել է ապրել ռազմաբազայում՝ Իրանից ենթադրաբար սպառնալիքներ ստանալուց հետո։


