
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են հազվագյուտ հանածոների հետ կապված հարցեր
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը` տեսակապի ձևաչափով․ հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։
«Կողմերն անդրադարձ են կատարել համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ նախանշված ոլորտային նախաձեռնությունների կատարման ընթացքին, TRIPP նախագծի իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային այլ թեմաներին:
Քննարկումների առանցքում են եղել էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, ինչպես նաև կրթական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:


