16 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանի տարածաշրջանային ծրագրերը, Բիլալ Էրդողանի այցն ու Հայաստանի դերակատարությունը․ Աբրահամ Գասպարյանի վերլուծությունը

Էրդողանի տարածաշրջանային ծրագրերը, Բիլալ Էրդողանի այցն ու Հայաստանի դերակատարությունը․ Աբրահամ Գասպարյանի վերլուծությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որդուն Լիբանան է գործուղել, ինչը ոչ միայն Լիբանանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա է հետևանքներ թողնելու։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերով ասել է աաղաքագետ Աբրահամ Գասպարյանն՝ անդրադառնալով Բիլալ Էրդողանի այցի համատեքստում աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներին։

Գասպարյանն ասում է, որ Լիբանանի հայ համայնքը երկրի կարևորագույն հիմնադիր-համամայնքներից մեկն է՝ խորհրդարանական ներկայացվածությամբ. «Թուրք բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի այց մեծապես անդրադառնում է հայ համայնքի կարողականության և գործունեության վրա, և Էրդողանի քաղաքական գիծը շարունակող որդին Լիբանան է գործուղվել հոր կողմից մի քանի քաղաքական առաջադրանքների իրականացմանը նպաստելու համար։ Նախ՝ Իրանի ռազմաքաղաքական ազդեցությունը նվազեցնելու և Սիրիայի հյուսիսում՝ հատկապես Իդլիբում, տարածելու իր արմատավորված ազդեցությունն ու հասնել մինչև Լիբանան»։

Գասպարյանը դիտարկում է տարածաշրջանային զարգացումների սցենարներից մեկը. որդի էրդողանը կարող է դառնալ հոր իշխանության ժառանգորդը՝ միաժամանակ չբացառելով ԱՄՆ-ի նախըտրության գործոնը։ Թրամփի նախընտրելի թեկնածուն Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավար, այժմ արտգործնախարար Հաքան Ֆիդանն է։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Բիլալ Էրդողանի այցը Լիբանան ոչ միայն Իսրայելի հակաիրանյան զսպաշապիկ լինելու փաստն է, այլ նաև Թուրքիայի դեպի Բալկաններ և Մերձավոր Արևելք ձգտելու քաղաքականության վկայությունը. «Թուրքիայի ձեռքի տակ է Սիրիայից արտահանվող էներգակիրների մեծ մասը։ Թուրքիան պատրաստվում է ձեռքը դնել Իրաքի, Սիրիայի և իր հարավում գտնվող մյուս պետությունների վրա։ Կանխատեսելի է, որ Էրդողանը հաջորդը կայցի Իրաք։ Լիբանանի ժողովուրդն արդեն հոգնել է Հզբոլլահի զենքի տիրապետման թեմայից, և Թուրքիայի ներկայացուցչի այս այցը տակտիկական քայլ էր»։

Թե ինչպես կանդրադառնան Թուրքիայի հեռահար նպատակները տարածաշրջանի և հատկապես Հայաստանի վրա, միանշանակ պատասխան դժվար է տալ, այդուհանդերձ քաղաքագետն առնաձնացնում է Անկարայի «թույլ կետերը»։

«Առաջինը տնտեսկան կոլապսն է, լիրայի արժեզրկումը և տնտեսական մեծ սկանդալը. 131 ընկերություն սնանկ ճանաչվեց, ինչը 100 միլիարդ դոլարի վնաս հասցրեց թուրքական տնտեսությանը։ Երկորդը էներգակիրների գների տատանողականությունն է և ներդրումային ընկերությունների սնանկությունը, ինչն անդրադառնում է Թուրքիայի դեպի արևելք և հարավ ծավալվելու ամբիցիաներին։ Եվ երրորդը Միջին միջանցքի փաթեթավորմամբ՝ թյուրքական պետությունների միավորման ճակատագիրն է, - թվարկում է Գասպարյանը և ընդգծում,- Թուրքիայում մտահոգություն կա միջինասիական պետությունների քայլերի նկատմամբ, ինչով փորձում են Ադրբեջանին զատտել Անկարայից ու ներգրավել միջինասիական պետությունների գործակցության հարթակներում։ Թուրքիայում սա գնահատում են որպես ուղիղ փորձ՝ նվազեցնելու պաշտոնական Անկարայի ուղիղ ազդեցությունը Կասպյան և կենտրոնասիական պետություններում»։

Քաղաքագետի համոզմամբ՝ Թուրքիան շարունակում է առաջ մղել Թուրանական պետության գաղափարը՝ իր կողքին պահելով Ադրբեջանին։

«Շուշիի հռչակագրով Թուրքիայի ստանձնած պատասխանատվությունն ավելին է, քան որևէ կլանի Ադրբեջանում աջակցելը կամ պահելը։ Դա վկայումն է նաև այն բանի, որ առաջիկա 50 տարում տարածաշրջանում Թուրքիան ստանձնելու է գերիշխողի դեր։
Իսկ այս ամենի ցամաքային կարճ ճանապարհը Հայաստանն է, և Հայաստանն է այն միջանցքը, որը ներկա իշխանությունը մոլորեցնող ձևակերպմամբ անվանում է «կապ»»,- մանրամասնում է նա։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ