27 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյունը արձանագրվել է ոչ թե հրաձգարանի, այլ հրաձգարանի հարևան տարածքում․ մահացածը քաղաքացիական անձ է․ ՊՆ

Պայթյունը արձանագրվել է ոչ թե հրաձգարանի, այլ հրաձգարանի հարևան տարածքում․ մահացածը քաղաքացիական անձ է․ ՊՆ

Կապանում տեղի ունեցած պայթյունը կապ չունի ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հետ, գրում է ՀՀ ՊՆ-ն։

«Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, թե Կապանում ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում պայթյուն է եղել: