Ադրբեջանը քննադատել է Նիդերլանդների կոչերը՝ Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակման վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները, որոնք կոչ են անում ազատ արձակել Արցախի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն դրանք որակել է որպես կողմնակալ։ Նա նաև հայտարարել է, որ Նիդերլանդների իշխանությունները խեղաթյուրում են Բաքվի նպատակները 2023 թվականին Արցախի վրա հարձակման հարցում։
Հաջիզադեն Ամստերդամին մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու մեջ և հրաժարվել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ Բաքվին ուղղված մեղադրանքներից։
«Կոչ ենք անում հոլանդական կողմին հրաժարվել միակողմանի դիրքորոշումից, որը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը և լարվածություն է ստեղծում Ադրբեջանի և Նիդերլանդների հարաբերություններում»,- ընդգծել է խոսնակը։