23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«3+3»-ի հանդիպանը Ֆիդանը կանդրադառնա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Թուրքիայի ջանքերին

«3+3»-ի հանդիպանը Ֆիդանը կանդրադառնա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Թուրքիայի ջանքերին

Անկարայում հոկտեմբերի 18-ին կայանալիք «3+3» խորհրդատվական հարթակի շրջանակերում հանդիպմանը կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը կգնահատվեն տարածաշրջանում պատերազմի ու հակամարտությունների փոխարեն կայունության և բարգավաճման հաստատմանն ուղղված քայլերը, և կքննարկվեն համագործակցության կոնկրետ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային կապի ամրապնդումը:

Հանդիպմանը, որտեղ մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումների շուրջ, արտգործնախարար Ֆիդանը կանդրադառնա  Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Թուրքիայի ջանքերին։

Ակնկալվում է նաև, որ Ֆիդանը կհայտարարի, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններին, և որ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել նաև Թուրքիայի և Հայաստանի միջև։

Բացի այդ՝ ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը կընդգծի տնտեսական ոլորտների կարևորությունը՝ որպես վստահության ամրապնդման միջոցներ՝ հատկապես կարևորելով հաղորդակցություններն ու տնտեսական ինտեգրումը:

Հանդիպման շրջանակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի հրավիրյալ նախարարներին, իսկ նախարար Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ։