22 Հոտ
2024
6.9° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի որդեգրած կուրսը մեծ թվով հակառակորդներ ունի. Պեսկով

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի որդեգրած կուրսը մեծ թվով հակառակորդներ ունի. Պեսկով

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի որդեգրած կուրսը մեծ թվով հակառակորդներ ունի, ինչի մասին խոսում են Մոլդովայի նախագահական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։ Այս մասն հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա Մոլդովայում անցկացված ընտրարշավը անազատ է համարել։

«Առաջին բանը, որ տեսնում ենք մեխանիկական, անբացատրելի ձայների աճի տեմպերն են Սանդուի և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու հակված հանրաքվեի մասնակիցների օգտին։ Փաստորեն, ցանկացած դիտորդ, որը նվազագույնը հասկանում է քաղաքական գործընթացների էությունը, կարող է այդ անոմալիաները բացահայտել այս ձայների ավելացմամբ»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Պեսկովն ընդգծել է, որ ցուցանիշներն ու դրանց փոփոխությունների դինամիկան շատ հարցեր են առաջացնում։