24 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդեն/Հարիսի օրոք՝ հայաթափվեց․ միջազգայնագետը՝ ամերիկահայերի՝ ոչ մեկին չաջակցելու մասին

Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդեն/Հարիսի օրոք՝ հայաթափվեց․ միջազգայնագետը՝ ամերիկահայերի՝ ոչ մեկին չաջակցելու մասին

Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի/Հարիսի օրոք՝ հայաթափվեց․ ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այս ամենն ուղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի»,-գրել է նա։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ այդուհանդերձ, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են: Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու համար՝ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:

«Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում և բացարձակ ոգևորվելու կարիք չկա: Սակայն, այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջ մղման համար»,-եզրափակել է Սարգսյանը: