Ալիևը ևս հաստատել է հայ-ադրբեջանական փաստաթուղթը
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»:
Հրամանագրի համաձայն՝ հաստատվել են 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգերը․ այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Նշենք, որ այդ փաստաթուղթը ստորագրել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը ևս վավերացրել էր Կանոնակարգը։