26 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում կոչ են անում վերանայել միջուկային դոկտրինը

Իրանում կոչ են անում վերանայել միջուկային դոկտրինը

Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Ռեզա Սաբաղյանը կոչ է արել վերանայել Իրանի միջուկային և պաշտպանական դոկտրինն Իսրայելի հարձակումներից հետո։  Հայտնում է Mehr գործակալությունը։

«Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների ագրեսիային, մենք պետք է դիտարկենք այդ կռվարարների և ագրեսորների ձեռք բերած պաշտպանական զենքի հնարավորությունը, և մեր երկրի պաշտպանական և միջուկային դոկտրինան պետք է վերանայվի»,- ասել է պատգամավորը։

Իրանում վստահ են, որ Իսրայելի «վախկոտ ագրեսիան» իրականացվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությամբ։ Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ի զանգվածային հարձակման։ Երկրի պաշտպանության բանակը հայտարարել է իրանական ձեռնարկությունների, այդ թվում՝ հրթիռների արտադրության օբյեկտների և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա հարձակումների մասին։