23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ու Թուրքիան ցանկանում են Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանել

Իրանն ու Թուրքիան ցանկանում են Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանել

Իրանը Թուրքիայի հետ շարունակում է բանակցել որոշ երկրների հետ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։

«Մենք քննարկման ենք դրել Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով սպառազինության էմբարգո մտցնելու հարցը։ Բանակցությունները շարունակվում են մի շարք այլ իսլամական երկրների, այդ թվում՝ մեր երկրի և Թուրքիայի հետ՝ նպատակ ունենալով սահմանափակել զենքի մատակարարումը սիոնիստական ռեժիմին»,- նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Բաղայի խոսքով՝ Իրանը հուսով է, որ որքան հնարավոր է շատ երկրներ կմիանան այս արշավին, որպեսզի Իսրայելը «չկարողանա օգտագործել իրեն փոխանցված զենքերը՝ շարունակելու ցեղասպանությունը Գազայում և Լիբանանում»։