ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում
Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը. այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Նա նաև հավելել է, որ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
«Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,- ասել է Լեբեդևը: