27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP29-ը բացառիկ հնարավորություն է պահանջելու 23 հայ պատանդների անվերապահ ազատ արձակումը․ WCC

COP29-ը բացառիկ հնարավորություն է պահանջելու 23 հայ պատանդների անվերապահ ազատ արձակումը․ WCC

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (The World Council of Churches, WCC) հրավիրում է «բարի կամքի բոլոր մարդկանց»՝ նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում COP29 կլիմայի շուրջ բանակցությունների բացման նախօրեին, միանալու Հայաստանի համար աղոթքի օրվան։ WCC -ն կկազմակերպի տեղական աղոթքի արարողություն Ժնևի Սուրբ Պիեռ տաճարում՝ հայ համայնքի հետ համագործակցությամբ:

Ինչպես նշվել է 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան, որին հաջորդել է Լաչինի միջանցքի տասը ամիս տևողությամբ շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին շուրջ 120,000 հայերի բռնի տեղահանումն իրենց պապենական հողերից, շարունակում է մտահոգիչ լինել։

Ընդգծվել է, որ COP29-ը բացառիկ հնարավորություն է պահանջելու 23 հայ պատանդների, ինչպես նաև ադրբեջանական բանտերում կալանավորված ադրբեջանցի քաղբանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատ արձակումը։