
Զելենսկին ադեկվատ չէ․ Լավրով
Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններն ամեն անգամ հաստատում են նրա՝ որպես քաղաքական գործչի և մարդու ոչ ադեկվատ լինելը․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է TACC-ը։
«Անադեկվատություն և՛ որպես քաղաքական գործիչ, ինչպես ինքն է փորձում ներկայացնել, և՛ որպես սովորական մարդ։ Սա տխուր է»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Զելենսկիի ցանկացած փորձ՝ ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, կհանգեցնի նրան, որ Վաշինգտոնը «ամեն անգամ կհարվածի նրա դաստակին»։