24 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը մարդ չի ուտում․ Պեսկովը՝ Հարիսին

Պուտինը մարդ չի ուտում․ Պեսկովը՝ Հարիսին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի այն խոսքերին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կուտի» նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին․ այս մասին հայտնում է TACC-ը։

«Պուտինը մարդկանց չի ուտում», – ասել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Հարիսը, դիմելով Թրամփին, ասել էր՝ «Պուտինը քեզ կուտի»։ Նա նաև կարծիք էր հայտնել, որ եթե հանրապետականը լիներ նախագահ, «Պուտինը հիմա նստած կլիներ Կիևում»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ