24 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը հեռանում, իսկ Մոսկվան վերադառնում է ՀՀ-ի և Ադրբեջանի «նոր» բանակցային փուլում

Վաշինգտոնը հեռանում, իսկ Մոսկվան վերադառնում է ՀՀ-ի և Ադրբեջանի «նոր» բանակցային փուլում

Ադրբեջանը նախանշել է տեսանելի ապագայում Հայաստանի հետ խաղաղ գործընթացում իր առաջնահերթությունները։ Ինչպես կարելի էր ակնկալել, Բաքուն չի շտապում խաղաղություն կնքել, գրել է EADaily-ին։

«Հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Եվ այսպես, այս համատեքստում՝ մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Հավանաբար, դեկտեմբերից նոր գործընթաց կլինի», – հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ինչպես նկատում է հոդվածգիրը, Ալիևի խորհրդականի կողմից հնչեցված «նոր» սահմանումն իրականում առաջին անգամ է օգտագործվում ադրբեջանցի պաշտոնյաների բառապաշարում և կարող է կապված լինել Հարավային Կովկասից դուրս վերջին զարգացումների հետ։

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը հավանաբար կհեռացնի տարածաշրջանը Միացյալ Նահանգների առաջնահերթությունների ցանկից: Ըստ այդմ՝ կկրճատվի ամերիկյան ներկայիս ճնշումը Բաքվի վրա՝ նրան մղելու շուտափույթ խաղաղության Երևանի հետ։ Անցյալ ամիս ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը ուղերձներ է հղել նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ավարտին հասցնել բանակցությունները և խաղաղություն ստորագրել մինչև այս տարվա վերջ։ Ցանկությունը հնչել է նոյեմբերի 5-ի ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությունից առաջ, երբ նրանք «կորցրեցին» և՛ Սպիտակ տունը, և՛ Կոնգրեսի երկու պալատները։ Նոր հանգամանքների լույսի ներքո Ալիևն այլևս չունի որևէ հատուկ պատճառ՝ հետևելու Բայդենի կոչին, ում նույնիսկ Վաշինգտոնում քչերն են հաշվի առնում։

Վաշինգտոնը, Թրամփի Սպիտակ տուն պաշտոնական վերադարձից և նրա վարչակազմի մեկնարկից հետո, ըստ երևույթին, դուրս է մնում անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ավարտի համար նախատեսված վայրերի ցանկից։

Թերևս Կազանն էր, որ առաջին քարը դրեց «նոր գործընթացում» և դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի վերջնական մեկնարկային կետը՝ ուղիղ բանակցություններ վարելու միջպետական հաղորդակցության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ երկու երկիր  երկրների ղեկավարների: