Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, այդ թվում՝ քննարկվել է արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ որոշ նախագծերի գործնական իրականացումը։
Հաստատվել է փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համապարփակ զարգացման հարցում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը ևս մեկ միջազգային հեռախոսազրույց է ծրագրել՝ ի լրումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած զրույցի։