16 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի մի քանի շրջանների ղեկավարներ աջակցություն են հայտնել Աբխազիայի նախագահին

Ռուսաստանի մի քանի շրջանների ղեկավարներ աջակցություն են հայտնել Աբխազիայի նախագահին

Ռուսաստանի մի քանի շրջանների, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասի և Ղրիմի հանրապետությունների ղեկավարները աջակցել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիային և նոյեմբերի 15-ի իրադարձություններն անվանել հեղաշրջման փորձ։ Այս մասին հայտնել է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի Դաշնության շրջանների մի քանի ղեկավարները Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ հեռախոսազրույցում աջակցություն են հայտնել նրան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանք նաև նշել են, որ Բժանիայի զրուցակիցները խաղաղություն և բարություն են մաղթել աբխազ ժողովրդին։

Նախօրեին հաղորդվել էր, որ Ասլան Բժանիան, ով գտնվում է Օչամչիրայի շրջանի իր հայրենի Թամիշ գյուղում, ծրագրում է նոյեմբերի 16-ին հանդիպել բնակիչների հետ։

Հիշեցնենք, որ Աբխազիայում  բողոքի ցույցեր են Կառավարությունում քննարկվող նախագծի հետ կապված։