Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական են տվել ընդդիմության հետ մոտ 8 ժամ տևած բանակցություններից հետո. հայտնում է Sputnik Աբխազիան:
Նախագահի պաշտոնակատար կդառնա փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ կառավարության ղեկավար՝ նախկին վարչապետ Վալերի Բգանբան, սակայն այս ամենը պայմանով, որ ցուցարարներն այսօր լքեն կառավարության շենքային համալիրը, հակառակ դեպքում նրանց հրաժարականները հետ կչեղարկվեն։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարները հեռանում են։ Նոր նախագահը կընտրվի արտահերթ ընտրություններում: