Իրանը քննարկում է Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետը
Իրանական կողմն աշխատում է ՌԴ-ի հետ նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա այցի օրը՝ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նպատակով. այս մասին «РИА Новости»-ին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։
«Իրանի նախագահի՝ երկու երկրների միջև համապարփակ համաձայնագրի ստորագրման նպատակով Ռուսաստան այցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ, սակայն մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի կարողանանք հարմար ժամանակ գտնել Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա այցի համար»,- ասել է իրանցի դիվանագետը։