22 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը հաստատել է՝ Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի նախագահին օգտագործել իր օդային տարածքը Բաքու մեկնելու համար

Էրդողանը հաստատել է՝ Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի նախագահին օգտագործել իր օդային տարածքը Բաքու մեկնելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մերժել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին օգտագործել իր օդային տարածքը Ադրբեջանում COP29 կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու համար՝ ընդգծելով Անկարայի դիրքորոշումը Իսրայելի հետ լարվածության ֆոնին:

«Մենք Իսրայելի նախագահին թույլ չենք տվել օգտագործել մեր օդային տարածքը COP-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Մենք առաջարկել ենք այլընտրանքային ուղիներ և այլ տարբերակներ»,- Բրազիլիայում G20 գագաթնաժողովի ժամանակ լրագրողներին հայտարարել է Էրդողանը: Հերցոգն ի վերջո չեղարկել է այցը։

«Գնահատելով իրավիճակը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ պետության նախագահը որոշել է չեղարկել իր այցն Ադրբեջան», – նշվել է Իսրայելի նախագահի աշխատակազմի հայտարարությունում:

Իսրայելը ավերիչ պատերազմ է սկսել Համասի դեմ Գազայում ։ Թուրքիան հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար Գազայի պատերազմի սկսվելուց հետո, սակայն պաշտոնապես չի խզել իր հարաբերությունները Իսրայելի հետ, իսկ նրա դեսպանատունը շարունակում է իր աշխատանքը։