20 Նոյ
2024
14° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
G20 գագաթնաժողովը ցույց տվեց, որ Արևմուտքն այլևս չի որոշում համաշխարհային քաղաքականությունը. Bloomberg

G20 գագաթնաժողովը ցույց տվեց, որ Արևմուտքն այլևս չի որոշում համաշխարհային քաղաքականությունը. Bloomberg

Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Քսանյակի» (G20) գագաթնաժողովը ցույց տվեց, որ Արևմուտքն այլևս որոշիչ դեր չի խաղում համաշխարհային քաղաքականության մեջ,գրել է Bloomberg-ը։ Գործակալությունն ընդգծում է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր G20-ի յուրաքանչյուր հայտարարություն ավելի քիչ կատեգորիկ է եղել ուկրաինական հակամարտության առնչությամբ, և գնալով ավելի քիչ երկրներ են ցանկանում խաղալ հին կանոններով:

Գագաթնաժողովում զգացվել է Դոնալդ Թրամփի ապագա վերադարձը Սպիտակ տուն, և այս պայմաններում իրենց առավել հարմարավետ էին զգում համաշխարհային հարավի երկրները, ընդգծել է Bloomberg-ը: Նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել G20-ի գագաթնաժողովը։ Բրազիլական կողմի տվյալներով՝ դրան մասնակցել է 42 երկիր։