20 Նոյ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանի սանիկը՝ ՏԿԵ նախարար․ ո՞վ է փոխարինել Գնել Սանոսյանին

Նիկոլ Փաշինյանի սանիկը՝ ՏԿԵ նախարար․ ո՞վ է փոխարինել Գնել Սանոսյանին

Դավիթ Խուդաթյան. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նոր նախարարն է. Արմավիրի արդեն նախկին մարզպետը։ 33 տարեկան է, ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Սովորել է Հայաստանւ պետական տնտեսագիտական համալսարանում՝ կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ։

Աշխատամքային գործունեույթունը սկսել է Ֆինկա ունիվերսալ վարկային կազմակերպությունում, եղել է Արմավիրի մասնաճյուղի մասնագետ։ Մինչև 2018 թվականը, Խուդաթյանը եղել է Մոգո, Ադմաքս և այլ ունվերսալ վարկային ընկերությունների աշխատակից։ Կարիեռայի կտրուկ աճն սկսվել է 2018 թվականից։

Նույն թվականին նշանակվել է Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա հոկտեմբերի 21-ին ընտրվել է Արմավիր քաղաքի ղեկավար։ Այս պաշտոնում վերընտրվել է 2021 թվականի ՏԻՄ ընտրություններով։ 2024 թվականի հունվարի 11-ից ՀՀ կառավարության որոշմամբ ստանձնել է Արմավիրի մարզպետի պաշտոնը։

2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ըստ մամուլի՝ Խուդաթյանը Նիկոլ Փաշինյանի սանիկն է։