21 Նոյ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալիան և Թուրքիան վիճարկում են 2026 թվականի COP համաժողովի հյուրընկալման իրավունքը

Ավստրալիան և Թուրքիան վիճարկում են 2026 թվականի COP համաժողովի հյուրընկալման իրավունքը

Ավստրալիան և Թուրքիան պայքարում են այն հարցի շուրջ, թե ով կհյուրընկալի 2026 թվականին անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական բանակցությունները․ գրում է The Guardian-ը։

Ավստրալիայի կառավարությունը ցանկանում է հյուրընկալել գագաթնաժողովը՝ համագործակցելով Խաղաղ օվկիանոսի երկրների հետ, որոնք կլիմայական փոփոխությունից առավել վտանգված երկրներից են:

Թուրքիան, ըստ ՄԱԿ-ի, համարվում է զարգացող երկիր և հնարավոր է ստանա համաժողովը վերջին տարիներին հյուընկալած տարածաշրջանային երկրների աջակցությունը։

Հաջորդ COP համաժողովի հյուրընկալման հարցը կարող է որոշվել փակ դռների հետևում՝ Բաքվում անցկացվող COP29-ի վերջին օրերին։ Համաժողովը նախատեսվում է ավարտել ուրբաթ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կշարունակվի այս շաբաթավերջին, քանի որ չորեքշաբթի երեկոյան երկրները դեռևս անհամաձայնության մեջ էին այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է դրամական միջոցները ուղղվեն զարգացող երկրներին։