Ուկրաինայի հարցը Թրամփը չի լուծի կապիտուլյացիայի միջոցով․ Financial Times
Եվրոպան չի համարում, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը՝ կապիտուլյացիայի ենթարկելով Ուկրաինան, ինչը Բրյուսելի քաղաքական գործիչներին տալիս է «զգույշ լավատեսություն»: Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Թրամփն ուզում է լուծել այս խնդիրը, բայց ոչ ամեն գնով։ Դա չի կարող լինել Ուկրաինայի կապիտուլյացիայով»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ FT-ի՝ Արևմուտքում կարծիք կա, որ Թրամփը կարող է համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, սակայն առանց Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտավորությունների։Օրակարգում է նաև Ուկրաինայի «երկարաժամկետ ուղին ընդգծելու» գաղափարը դեպի ԵՄ անդամակցություն։
Այս կապակցությամբ FT-ն նշում է եվրոպացի առաջնորդների «զգույշ լավատեսությունը»՝ կապված Է ուկրաինական ճգնաժամի կարգավորման Թրամփի ապագա դիրքորոշման հետ: