27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրետա Թունբերգը Թուրքիայում է

Գրետա Թունբերգը Թուրքիայում է

Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը Թուրքիայում է։ Այցի ընթացքում նա եղել է Դիարբեքիրի քաղաքապետարանում, հանդիպել է տեղի պաշտոնյաների հետ, քննարկել են կլիմայի փոփոխությունը և գլոբալ տաքացման ազդեցությունը բնության վրա։ Հանդիպման մասին հայտնի է դարձել X սոցիալական ցանցում քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության միջոցով։

Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա Թուրքիայում եղել էր նաև հոկտեմբերի 25-ին, Ստամբուլում հանդիպել է տեղի էկոակտիվիստների հետ։ Թուրքիա կատարած այցի շրջանակներում շվեդ բնապահպանը եղել է նաև Açık ռադիոկայանում, որի հեռարձակման լիցենզիան չեղյալ էր համարվել Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի կողմից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Açık ռադիոկայանը հայտարարել էր, որ երկրի իշխանությունը որոշել էր փակել ռադիոկայանն այն բանից հետո, երբ 2024 թ. մարտի թողարկումներից մեկում հյուրերից մեկն ուղիղ եթերում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին։

Թուրքիա այցից առաջ Գրետա Թունբերգը եղել էր Վրաստանում և Հայաստանում։