06 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն Կատարում՝ քննարկելու իրավիճակը Սիրիայում

Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն Կատարում՝ քննարկելու իրավիճակը Սիրիայում

Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները նոյեմբերի 7-ին կհանդիպեն Դոհայում՝ քննարկելու Սիրիայում ապստամբների առաջխաղացումը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։

Աղբյուրը նշում է, որ երեք նախարարների հանդիպումը նախատեսվում է շաբաթ՝ Դոհայի ֆորումի շրջանակներում։ Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ինչպես նշվում է, Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը պարբերաբար բանակցություններ են վարել Սիրիայի ապագայի վերաբերյալ եռակողմ ձևաչափով, որը հայտնի է որպես Աստանայի խաղաղ գործընթացի մաս:

Երկուշաբթի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Անկարայում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո ասաց, որ նոր ջանքեր կգործադրվեն Աստանայի գործընթացը վերակենդանացնելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026