Իսրայելն ուսումնասիրում է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու հնարավորությունը․ The Times of Israel
Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ Մերձավոր Արևելքում Թեհրանի կողմից աջակցվող խմբավորումների թուլացումից և Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո հնարավորություն է ստեղծվել հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի` Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են բարձրացնել մարտունակությունը և նախապատրաստվել Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածներին։
The Times of Israel-ի զրուցակիցները կարծում են, որ Իրանի «մեկուսացումը» կարող է մղել նրան զարգացնելու իր միջուկային ծրագիրը: