Իրանական կողմի խնդրանքով՝ ՌԴ ուժերը Սիրիայից 4000 զինվոր են տարհանել
Ռուսական ուժերը Սիրիայի տարածքից Խմեյմիմ ավիաբազայից Թեհրան են տեղափոխել 4 հազար իրանցի զինվորականի․ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե նախկինում, ենթադրենք, մեր իրանցի ընկերները խնդրում էին օգնել իրենց ստորաբաժանումները տեղափոխել սիրիական տարածք, ապա հիմա նրանք մեզ խնդրեցին դուրս բերել այնտեղից 4 հազար իրանցի զինվորականի»,- ասել է նա՝ հավելելով, որ այսպես կոչված իրանամետ ստորաբաժանումների մի մասն էլ գնացել է Լիբանան, մի մասը՝ Իրաք։