21 Դեկ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աներևակայելի թանկացումներ Սիրիայում. մեկ ամսվա աշխատավարձով հնարավոր է ընդամենը 10 հաց գնել

Աներևակայելի թանկացումներ Սիրիայում. մեկ ամսվա աշխատավարձով հնարավոր է ընդամենը 10 հաց գնել

Սիրիացիները փողով լի պարկերով գրոհում են բանկերը, և Դամասկոսում արված լուսանկարում երևում է, որ մարդիկ արժեզրկված թղթադրամների կույտեր են տանում բանկեր, երբեմն աղբի մեծ տոպրակների մեջ:

Ըստ գերմանական Bild պարբերականի՝ Սիրիայում գնաճը երկար տարիներ անկառավարելի է։ Ներկայիս գների մակարդակը հասել է աներևակայելի ծավալների. երկրում միջին ամսական եկամուտը բավարարում է առավելագույնը 20 լիտր բենզին կամ 10 հատ հաց գնելուն։

Սիրիայի նոր ղեկավարության առջև կանգնած է դժվարին խնդիր՝ կայունացնել տնտեսությունը, մոբիլիզացնել միջազգային օգնությունը և վերականգնել վստահությունը սիրիական լիրայի նկատմամբ: Իրավիճակի արագ բարելավման քիչ հույս չունենալով՝ մարդիկ փորձում են պաշտպանվել գնաճից՝ արտարժույթ, հիմնականում՝ ԱՄՆ դոլար կամ եվրո գնելով։