
Իրանը հունվարին Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնագիր կստորագրի
Իրանն ու Ռուսաստանը կարող են համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել 2025-ի հունվարին. հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Հուսով եմ, որ այս փաստաթուղթը կստորագրվի ամսվա վերջին»,- ասել է Բաղային։
Դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը կարող են համագործակցության համաձայնագիր ստորագրել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։