17 Հուն
2025
-1.9° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը պարզաբանումներ է տվել Պուտինին Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ

Փաշինյանը պարզաբանումներ է տվել Պուտինին Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման որոշ հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Կրեմլում նշել են, որ զրույցը տեղի է ունեցել Երևանի նախաձեռնությամբ։

Մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ ՀՀ վարչապետը պարզաբանումներ է տվել Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։