30 Հուն
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնել, որ քաղաքական մթնոլորտը ՀՀ-ում շարունակում է մնալ չափազանց բևեռացված

ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնել, որ քաղաքական մթնոլորտը ՀՀ-ում շարունակում է մնալ չափազանց բևեռացված

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների և հանձնառությունների կատարման հանձնաժողովը ներկայացրել է իր մոնթորիգի արդյունքների վերաբերյալ զեկույց , որի հիման վրա ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել։ Վեհաժողովը բարձր է գնահատել ՀՀ-ի շարունակական հանձնառությունն իր ժողովրդավարական զարգացմանը՝ չնայած անվտանգության զգալի մարտահրավերներին, որոնց նա բախվում է:

Վեհաժողովն ափսոսանք է հայտնել, որ քաղաքական մթնոլորտը ՀՀ-ում շարունակում է մնալ չափազանց բևեռացված և հակասական և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին բարելավել հարաբերությունները խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև:

Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին շարունակել բարեփոխումների իրականացումն արդարադատության համակարգի , ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում։