Ահմեդ ալ-Շարաան պաշտոնական այցով կմեկնի Փարիզ
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ–Շարաան իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այցով Փարիզում լինելու․ տեղեկացրել են Սիրիայի ղեկավարի գրասենյակից։
Մակրոնն ու ալ-Շարաան հեռախոսազրույց են ունեցել։ Մակրոնը շնորհավորել է ալ–Շարաային՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և «լիակատար աջակցություն է հայտնել Սիրիայի անցումային փուլին»։
«Նախագահները քննարկել են Սիրիայի անվտանգության հետ կապված հարցերը և կայունությունը պահպանելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության հաղորդագրության մեջ։