12 Փտր
2025
-8.8° c ԵՐԵՎԱՆ
-8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը բխում է բոլորի շահերից․ Ռուբիո

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը բխում է բոլորի շահերից․ Ռուբիո

Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը կլինի Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր թեման․ այս մասին Sirius Satellite Radio-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մարդիկ՝ առաջնորդներ ամբողջ աշխարհից գալիս են այս համաժողովին, բայց բոլորի համար գլխավոր թեման կլինի Ուկրաինայի պատերազմը, և նախագահ Թրամփը շատ պարզ ասել է այդ մասին։ Նախագահ Թրամփը շատ հստակ ասել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի», – ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ռուբիոյի խոսքով՝ ռուսուկրաինական պատերազմի ավարտը բոլորի շահերից է բխում, և ակնհայտ է, որ մենք այնտեղ կլինենք և կքննարկենք այն արտաքին գործերի նախարարների և այլ ղեկավարների հետ։