21 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը բխում է բոլորի շահերից․ Ռուբիո

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը բխում է բոլորի շահերից․ Ռուբիո

Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը կլինի Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր թեման․ այս մասին Sirius Satellite Radio-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մարդիկ՝ առաջնորդներ ամբողջ աշխարհից գալիս են այս համաժողովին, բայց բոլորի համար գլխավոր թեման կլինի Ուկրաինայի պատերազմը, և նախագահ Թրամփը շատ պարզ ասել է այդ մասին։ Նախագահ Թրամփը շատ հստակ ասել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի», - ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ռուբիոյի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը բոլորի շահերից է բխում, և ակնհայտ է, որ մենք այնտեղ կլինենք և կքննարկենք այն արտաքին գործերի նախարարների և այլ ղեկավարների հետ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ