
Թանկ դեղեր և քաղաքական աղմուկ․ ինչո՞ւ են սոցիալական խնդիրները մնում երկրորդ պլանում
Հայաստանում դեղերի բարձր գներն ու դրանց հասանելիության խնդիրը շարունակում են մնալ քաղաքացիների մտահոգությունների շարքում։ Մինչ բազմաթիվ ընտանիքների համար դեղորայքի ձեռքբերումը լուրջ ֆինանսական բեռ է, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է պարզեցնել Եվրոպական միությունում գրանցված դեղերի գրանցման ընթացակարգերը՝ ակնկալելով ընդլայնել շուկան և նպաստել գների նվազեցմանը։
Սակայն արդյո՞ք գրանցման ընթացակարգերի պարզեցումը բավարար է դեղերի թանկության խնդիրը լուծելու համար։ Ի՞նչ դեր ունեն գնագոյացման մեխանիզմները, պետական վերահսկողությունն ու շուկայում դեղերի պակասը։
Փորձագետ Անուշ Պողոսյանն անդրադառնում է դեղերի գնագոյացման և հասանելիության խնդիրներին, իսկ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ հանրային օրակարգի ձևավորմանը և այն հարցին, թե ինչու կոնկրետ սոցիալական խնդիրները հաճախ չեն ստանում բավարար հանրային ուշադրություն։


