19 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ Մակրոնը երեխաներ չի ցանկանում և ինչո՞ւ է նա մեկուսի մանկություն ունեցել

Ինչո՞ւ Մակրոնը երեխաներ չի ցանկանում և ինչո՞ւ է նա մեկուսի մանկություն ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ի վիճակի չէ ընդունել իր սխալները տատիկի և կնոջ պատճառով։ Կանանց այդ ազդեցության պատճառով նա իր ամբողջ կյանքն անցկացրել է մեկուսի։ Այս մասին գրել է բրիտանական The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով լրագրող և քաղաքական մեկնաբան Կատրին Նայի հեղինակած Մակրոնի կենսագրական գիրքը։

Նշվում է, որ հեղինակի հետ զրույցներում ինքը՝ Ֆրանսիայի նախագահը, խոստովանել է, որ դեռևս երեխա է։

Ըստ հրապարակման՝ Մակրոնի տատիկը՝ Մանետը, ցանկացել է իր թոռնիկից «գլուխգործոց» ստեղծել, ինչի պատճառով նրան մեկուսացրել է գրքերի և ուսման աշխարհում՝ հեռու պահելով հասակակիցներից։ Այդ մոտեցումն էլ ձևավորել է ապագա նախագահի առանձնահատուկ հոգեբանությունն ու շրջապատից կտրվածությունը։

Պարբերականը նաև ընդգծում է, որ նման դեր հետագայում ստանձնել է նաև նրա կինը՝ Բրիջիտը։

Նշվում է, որ Մակրոնի և Բրիջիտի ծանոթությունից որոշ ժամանակ անց տատիկը հետաքրքրվել է, թե արդյոք Էմանուելը ցանկանո՞ւմ է երեխաներ ունենալ, ինչին նա պատասխանել է, որ ցանկանում է, որ տատիկը խնամի և հոգ տանի միայն իր մասին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ