19 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեքսանդր Բույնովը` Ուկրաինայի ՊՆ-ի հետախուզվողների ցանկում

Ալեքսանդր Բույնովը` Ուկրաինայի ՊՆ-ի հետախուզվողների ցանկում

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Ալեքսանդր Բույնովն ընդգրկվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հատուկ տվյալների բազայում։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտոնական հարթակներում հրապարակված տեղեկությունները։

Ըստ ուկրաինական կողմի հիմնավորման՝ երգիչը ցուցակում հայտնվել է այն պատճառով, որ համակարգված կերպով աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին և ՌԴ իշխանության վարած քաղաքականությանը։

Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությանը կից գործող «War & Sanctions» (Պատերազմ և պատժամիջոցներ) հարթակում պարբերաբար հրապարակվում են այն մշակութային գործիչների, մարզիկների, քաղաքական և հասարակական դեմքերի տվյալները, որոնք, Կիևի գնահատմամբ, հրապարակայնորեն աջակցում են Մոսկվայի քաղաքականությանը և ռազմական գործողություններին։ Ավելի վաղ Ալեքսանդր Բույնովը բազմիցս հանդես է եկել ռուս զինծառայողներին աջակցող համերգներով, ինչպես նաև հայտնվել է Ուկրաինայի և արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցների ցուցակներում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ