
Պուտինը, Թրամփն ու Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունել․ ի՞նչ է այն նախատեսում
Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ բանակցություններից հետո։
Հռչակագրի հիմնական կետերն են՝
- Առաջնորդները վերահաստատել են, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել, և երբեք չպետք է այն մղվի։
- Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերը նվազեցնելու և միջուկային զենքի տարածումը կանխելու համար։
- Պուտինը, Ծինփինը և Թրամփը համաձայն են, որ Միջազգային քրեական դատարանը և այլ նմանատիպ մարմիններ չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
- Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները նշել են, որ պետական պաշտոնյաների անձեռնմխելիությունը հարգելը հիմնարար նշանակություն ունի։
- Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը նախատեսում են ավելացնել նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը՝ բոլոր երկրների օգտին։
- Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները հանդես են եկել ՄԱԿ-ը բարեփոխելու օգտին՝ կազմակերպությանը հնարավորություն տալու ավելի արդյունավետ արձագանքել համաշխարհային մարտահրավերներին։


