19 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը

Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը

The Touchline-ը ներկայացրել է 2026 թվականի համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող խաղացողների վարկանիշային աղյուսակը. գրում է ArmSport-ը։

«Հրապարակված ցուցակի միանձնյա առաջատարը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը վաստակել է 300 միլիոն դոլար։ Երկրորդ հորիզոնականում «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 145 միլիոն դոլար ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեն (100 միլիոն դոլար)։

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկվել են նաև Էրլինգ Հսլանդը («Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»), Լամին Յամալը («Բարսելոնա»), Սադիո Մանեն («Ալ-Նասր»), Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյնը («Բավարիա») և Մոհամեդ Սալահը («Տրաբզոնսպոր»)»,- նշում է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ